National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.07.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել
1 / 6

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ կարգավորումը պայմանավորված է դատապարտյալին կամ կալանավորված անձին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից կամ կալանքից ազատելու ժամկետների ամրագրման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ, ըստ որի դատարանը պարտադիր կքննի դատարան ներկայացված համապատասխան միջնորդությունն այն ներկայացնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան միջնորդությունը ներկայացնելու հաջորդ օրը:

Փոխնախարարը հնչեցրել է առաջին ընթերցումից հետո ներկայացված առաջարկները: Միասնականացվել են «կալանքի կրմանը խոչընդոտող» եւ «կալանքի կրման հետ անհամատեղելի» հասկացությունները: Նշվել է, որ լուծված չէր մինչդատական վարույթի ընթացքում դատարանի կողմից կալանքից ազատելու հարցը, ուստի հատուկ նորմ է սահմանվել, ըստ որի դատարանը միջնորդագիրը պետք է քննի նորից անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ներկայացնելու հաջորդ օրը:

Հարակից զեկույցում Նիկոլայ Բաղադասարյանն առաջարկել է գործընկերներին տալ դրական եզրակացություն եւ անդրադարձել որոշ դրույթների:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փոխնախարարի խոսքով` ներկա կարգավորմամբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատեր հանդիսացող անձի համար բարենպաստ վարչական ակտը բողոքարկելու դեպքում տեղի է ունենում վարչական ակտի կատարման կասեցում օրենքի ուժով` ավտոմատ եղանակով: Այս կարգավորումը գործնականում մի շարք խնդիրներ է առաջացրել. դրանք հիմնականում բարձրացվել են շինթույլտվությունների վիճարկման վարութներից: Առաջարկվող կարգավորմամբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկման ժամանակ ավտոմատ կասեցում տեղի չի ունենա, այլ հնարավորություն կընձեռվի հայց ներկայացնող կողմին` միջնորդելու կասեցումը կիրառելու համար: Ռաֆիկ Գրիգորյանը հստակեցրել է, որ այս գործերով առաջարկվող լուծումը չի նշանակում, որ կասեցում տեղի չի ունենալու, այլ կասեցումը լինելու է միայն դատարանում քննարկման արդյունքում` միջանկյալ դատական ակտի տեսքով, որը կրկին բողոքարկման ենթակա է: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի տեխնիկական առաջարկներ են եղել, հստակեցումներ են կատարվել: Հիմնական փոփոխությունը վերաբերում է անցումային դրույթների կարգավորմանը, որով վերաքննության եւ վճռաբեկության ընթացքում գտնվող գործերով առաջարկվում է անցումային դրույթի չկիրառում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը կարեւորել է այն հանգամանքը, որ բերվել է ոլորտի խնդիրները կարգավորող օրենսդրական փաթեթ: Նա մասնավորապես անդրադարձել է քաղաքացիական ու վարչական դատավարության շրջանակում միջանկյալ հայցի ապահովմանն առնչվող որոշ խնդիրների:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձել են կասեցման ընթացքում գտնվող գործերին, միջնորդության բավարարման ու կասեցման հիմքերին, մշակութային արժեք ներկայացնող տարածքների դեպքում շինթույլտվությանը, դատավարության ժամկետներին, իրավունքի չարաշահման դեպքերին եւ այլն: Փոխնախարարը վերոնշյալ հարցերի առնչությամբ պարզաբանումներ է ներկայացրել:

Քննարկված երկու հարցերն էլ արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am